նորություններ 24 Մարտի, 2026 • Վրաստանից արտաքսել են Թուրքիայի, Հնդկաստանի, Չինաստանի և Ռուսաստանի 105 քաղաքացի

Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության կողմից նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ վերջին օրերին ձեռնարկված միջոցառումների արդյունքում Վրաստանից արտաքսվել է 105 օտարերկրյա քաղաքացի։ Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։

«Միգրացիայի վարչության կողմից ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել են Թուրքիայի, Հնդկաստանի, Չինաստանի, Ռուսաստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Հորդանանի, Մարոկկոյի, Բանգլադեշի, Մյանմայի, Մոլդովայի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Պակիստանի, Բելառուսի, Եգիպտոսի, Լիբանանի, Նեպալի, Սուդանի և այլ երկրների ընդհանուր առմամբ 105 քաղաքացի։

Հատկանշական է, որ ընթացիկ տարվա վիճակագրական տվյալների համաձայն՝ միգրացիայի վարչության աշխատակիցները արտաքսել են Վրաստանում առանց օրինական հիմքերի գտնվող օտարերկրյա 806 քաղաքացիների»,–ասվում է Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝