նորություններ 24 Մարտի, 2026 • Այսօր Ախալքալաքում տեղի կունենա  գործարարների և ջրամատակարարման ընկերության ներկայացուցչի հանդիպումը

Այսօր՝ մարտի 24-ին, ժամը 12:00-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի դահլիճում կկայանա հանդիպում, որի ընթացքում ՍՊԸ «Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերության» մարզային տնօրենը կպատասխանի Ախալքալաքի և Նինոծմինդայի գործարարների հարցերին՝ ջրի վարձավճարների և այլ հրատապ հարցերի վերաբերյալ։

Ցանկացողները կարող են մասնակցել հանդիպմանը։

Ախալքալաքի և Նինոծմինդայի տասնյակ գործարարներ անտրամաբանական են համարում ՍՊԸ «Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերություն» -ից ջրի օգտագործման համար ստացած ջրի վարձի հաշիվները: Վճարները տատանվում են մի քանի հազարից մինչև տասնյակ հազարավոր լարի: 2025 թվականի վերջից ջրամատակարարման ընկերությունը սկսեց ստուգել Ախալքալաքի բիզնեսների ջրագծերը և զգուշացնել համակարգին նրանց անօրինական միացումների մասին: Փետրվարին և մարտին ընկերությունը սկսեց ուղարկել ջրի սպառման համար հաշվարկված վճարի կտրոնները:

Ախալքալաքի և Նինոծմինդայի բիզնեսը վրդովված է ջրի բազմահազարանոց վարձավճարներից

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝