նորություններ 22 Մարտի, 2026 • Աշխարհի 10 լավագույն հիվանդանոցները. Ո՞ր երկրների կլինիկաներն են առաջատարները

Statista միջազգային հարթակը՝ Newsweek-ի հետ համատեղ, հրապարակել է 2025 թվականի աշխարհի լավագույն հիվանդանոցների վարկանիշը, որը համարվում է առողջապահության ոլորտի ամենահեղինակավոր ուսումնասիրություններից մեկը։

Վարկանիշը հիմնված է բազմաթիվ բաղադրիչների վրա և համատեղում է բժշկական մասնագետների գնահատականները, հիվանդների փորձը և կլինիկական տվյալները։

Ուսումնասիրության համաձայն՝ գնահատումը հիմնված է եղել հետևյալ հիմնական չափանիշների վրա՝ բժշկական անձնակազմի առաջարկություններ, բուժառուների գոհունակություն, կլինիկական որակի ցուցանիշներ, բուժառուների կողմից հաղորդված արդյունքներ և գիտական գործունեություն։

2025 թվականի ուսումնասիրությունն ուշագրավ է իր մասշտաբով. գնահատվել են տասնյակ հազարավոր հիվանդանոցներ, և գործընթացին մասնակցել են տասնյակ հազարավոր բժիշկներ և բուժաշխատողներ: Վերջնական վարկանիշը ներառել է 30 երկրների կլինիկաներ՝ սահմանելով աշխարհի 250 լավագույն հիվանդանոցները։

Աշխարհի 10 լավագույն հիվանդանոցները

Գլոբալ ցանկում առաջատար են այն բժշկական հաստատությունները, որոնք առանձնանում են բարձրորակ բուժօգնությամբ, ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ և պացիենտակենտրոն մոտեցմամբ: Այս կլինիկաները հիմնականում կենտրոնացած են զարգացած առողջապահական համակարգեր ունեցող երկրներում: Հատկանշական է, որ ցանկում գերակշռում են Միացյալ Նահանգներում գտնվող հիվանդանոցները:

Statista-ի տվյալների հիման վրա BusinessPressNews-ը ներկայացնում է աշխարհի լավագույն 10 հիվանդանոցները, որոնք գլխավորում են վարկանիշային աղյուսակը՝

• Մաիոյի կլինիկա՝ ԱՄՆ,

• Քլիվլենդի կլինիկա՝ ԱՄՆ,

• Տորոնտոյի ընդհանուր հիվանդանոց (համալսարանական առողջապահական ցանց)՝ Կանադա,

• Ջոնս Հոփքինսի հիվանդանոց՝ ԱՄՆ,

• Կարոլինսկայի համալսարան՝ Շվեդիա,

• Մասաչուսեթսի ընդհանուր հիվանդանոց՝ ԱՄՆ,

• Շարիտե-Բեռլինի բժշկական համալսարան՝ Գերմանիա,

• «Շեբա» բժշկական կենտրոն՝ Իսրայել,

• Սինգապուրի քաղաքային հիվանդանոց՝ Սինգապուր,

• Ցյուրիխի համալսարանական հիվանդանոց՝ Շվեյցարիա:

Համաձայն Statista գլոբալ տեղեկատվական հարթակի՝ կանխատեսվում է, որ մինչև 2026 թվականն ամբողջ աշխարհում հիվանդանոցների թիվը կհասնի 215 977-ի։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝