Արմեն Մամիկոնի Բդոյանը ծնվել է 1985 թվականին Նինոծմինդայում։ 2021-ին նշանակվել է Նինոծմինդայի քաղաքապետի երկրորդ տեղակալի պաշտոնում և մինչ օրս Նինոծմինդայի փոխքաղաքապետն էր։
2004 թվականին ծառայել է բանակում։ Այնուհետև աշխատել է որպես մասնագետ` զինվորական կոմիսարիատում:
2007-2012 թվականներին աշխատել է Սահմանային ոստիկանությունում, զբաղեցնելով տարբեր պաշտոններ Ներքին գործերի նախարարության համակարգում: Այս ընթացքում Արմեն Բդոյանը տարբեր դասընթացներ է անցել Ներքին գործերի նախարարության ակադեմիայում:
2012-2015 թվականներին աշխատել է տարբեր պաշտոններում՝ հսկիչ ոստիկանությունում:
2015 թվականից մինչ 2021 թվականը աշխատել է Նինոծմինդայի ոստիկանության բաժանմունքում՝ քրեական ոստիկանության բաժնում:
Աղբյուրը՝ Radionor.ge



