նորություններ 21 Մարտի, 2026 • Ամենայն Հայոց կաթողիկոսը չի մասնակցի Իլյա 2-ի հուղարկավորությանը. քննիչը մերժել է դիմումը

Ամենայն Հայոց կաթողիկոսը չի կարողանա մասնակցել Վրաց Ուղղափառ եկեղեցու պատրիարքի հուղարկավորությանը. Գարեգին Երկրորդի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը չի բավարարվել, այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

Նախօրեին կաթողիկոսի փաստաբանը միջնորդություն էր ներկայացրել Քննչական կոմիտե, որպեսզի վերացվի խափանման միջոցը ու Վեհափառը կարողանա հատել Հայաստանի սահմանը և մասնակցի Վրաստանի պատրիարք Իլիա Երկրորդի հուղարկավորությանը:

Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնում է, որ միջնորդությունը մերժելու վերաբերյալ այսօր ստացել է քննիչի որոշումը. «Ցավում եմ, բայց սա հերթական ակնհայտ անօրինական որոշումն է, որը մեր երկրի վարկանիշին մեծ վնաս է հասցնելու»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը:

Մայր Աթոռից հայտնել էին, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը Վրաց Ուղղափառ եկեղեցու Պատրիարքարանից ստացել է պաշտոնական ծանուցում երջանկահիշատակ Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի հուղարկավորության և հարակից միջոցառումների արարողակարգի առնչությամբ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝