նորություններ 21 Մարտի, 2026 • Կրթության նախարարությունում նոր վարչություն է ավելացել

Կրթության նախարար Գիվի Միքանաձեի հրամանով նախարարությունում նոր վարչություն է բացվել։ Մասնավորապես, խոսքն Արարողակարգի (Պրոտոկոլ) վարչության մասին է, որը պետք է գործի ապրիլի 26-ից։

Ըստ Գիվի Միքանաձեի հրամանի՝ Արարողակարգի վարչության իրավասություններն են լինելու.

ա) Նախարարի, նախարարի տեղակալների կամ/և աշխատակազմի ղեկավարի անմիջական հանձնարարությամբ արարողակարգային միջոցառումների իրականացումը,

բ) Օտարերկրյա պատվիրակությունների՝ Վրաստան կատարած այցերի պլանավորումը, արարողակարգային միջոցառումների իրականացումը,

գ) Վրաստանի պաշտոնատար անձանց հետ հանդիպումների կազմակերպումը և արարողակարգային միջոցառումների իրականացումը. նախարարի, նախարարի տեղակալների հետ Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպումը,

դ) Նախարարի, նախարարի տեղակալների և նրանց ուղեկցող պատվիրակության անդամների՝ արտերկրում պլանավորված պաշտոնական, աշխատանքային և տարանցիկ այցերի կազմակերպումը, օրակարգի կազմումը, ճամփորդական տոմսերի, հյուրանոցի և տրանսպորտի ապահովումը, համապատասխան տեղեկատվական նյութերի պատրաստումը,

ե) Նախարարություն այցելած բարձրաստիճան հյուրերի դիմավորում/ճանապարհումը,

զ) Արարողակարգային միջոցառումների իրականացման նպատակով համագործակցությունը Վրաստանի գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների արարողակարգի ծառայությունների, օտարերկրյա պետություններում Վրաստանի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների և Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների հետ,

է) Բարձր մակարդակի միջոցառումներին նախարարի, նախարարի տեղակալների մասնակցության ապահովումը, այդ թվում՝ համապատասխան տեղեկատվական նյութերի պատրաստումը,

ը) Թբիլիսիում և տարածաշրջաններում նախարարի, նախարարի տեղակալների հանդիպումների համար նախաարարողակարգային միջոցառումների իրականացումը և համապատասխան տեղեկատվական նյութերի պատրաստումը,

թ) Նախարարի, նախարարի տեղակալների անունից բարձրաստիճան պաշտոնյաներին նվերների հանձնման ապահովումը, այդ թվում՝ նշված նվերների ընտրության/գնման համար անհրաժեշտ ընթացակարգերի իրականացումը,

ժ) Արարողակարգային պարագաների (բաներներ, այցեքարտեր, շնորհավորական բացիկներ, դրոշներ, գրիչներ, բլոկնոտներ, հուշագրերի թղթապանակներ, բրենդավորված նվերներ և այլն) պատրաստման ապահովումը,

ի) Նախարարության կազմակերպվող միջոցառումների/ընդունելությունների շրջանակներում հրավիրյալ անձանց ցուցակի կազմումը, նրանց հրավիրում/տեղավորումը,

լ) Նախարարի, նախարարի տեղակալների պլանավորած աշխատանքային հանդիպումների համար խորհրդակցական տարածքի պատշաճ կահավորումը,

խ) Տարբեր կառուցվածքային ստորաբաժանումների պահանջով՝ նախարարության շենքում անցկացվող աշխատանքային հանդիպումների կազմակերպումը, հանդիպումների ժամանակացույցի վարումը և վերահսկումը,

ծ) Նախարարի, նախարարի տեղակալների դիվանագիտական անձնագրերով ապահովման կազմակերպումը, նաև օրենսդրությամբ նախատեսված քվոտայի շրջանակներում նախարարության հանրային ծառայողների ծառայողական անձնագրերով ապահովման կազմակերպումը,

կ) Արարողակարգային նպատակներով գնված արտադրանքի ընդունման-հանձնման ակտերի, հսկողության ակտերի կազմումը և համապատասխան ծառայությանը փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգի (eFlow) միջոցով դրանց մատակարարումը, ձեռք բերված գույքի հաշվառում-դուրսգրումը,

հ) Սույն կանոնակարգով և Վրաստանի օրենսդրությամբ վերապահված այլ լիազորությունների իրականացումը:

Արարողակարգի վարչությունը կգլխավորի վարչության պետը, որը հաշվետու կլինի նախարարության աշխատակազմի ղեկավարին և աշխատակազմի ղեկավարի տեղակալին:

Աղբյուրը՝ aliq.ge

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝