նորություններ 21 Մարտի, 2026 • Փոսերը «ծաղկել» են ժամանակից շուտ

Սովորաբար Ախալքալաքում հսկայական փոսերն ի հայտ են գալիս ձնհալից հետո, կարծես ձնծաղիկներ։ Սակայն այս տարի վարորդները դրանց ազդեցությունը իրենց վրա զգացել են նաև ձմռան շրջանում։

Ձնեմաքրման աշխատանքներ իրականացվել է ողջ ձմռան ընթացքում, և ճանապարհները մշակվել են ռեագենտներով։ Փոսերի առաջացման պատճառներից առանձնանում են ասֆալտե շերտի անջատ միացումները և ռեագենտների ազդեցությունը. ջուրը և քիմիական նյութերը թափանցում են մակերես, որը հետո սառույցի ջերմաստիճանում լայնանում է՝ առաջացնելով ճաքեր և փոսեր։

Վարորդները սպասում են վերանորոգման աշխատանքների մեկնարկին: Քաղաքապետարանից հայտնել են, որ դրանք կսկսվեն մայիսին։

«Մենք ունենք ստորագրված պայմանագիր և հատկացված միջոցներ: Վերանորոգման աշխատանքները, ինչպես ամեն տարի, կսկսվեն մայիսին: Ես նույնպես վարորդ եմ և հիանալի հասկանում եմ մյուս վարորդներին: Այս տարի մասշտաբները այդքան մեծ չեն, բայց պայմանագիրն արդեն ստորագրվել է, և միջոցները կան: Այնուամենայնիվ, այժմ աշխատանքներն իրականացնել հնարավոր չէ: Մենք, ամենայն հավանականությամբ, կավելացնենք ֆինանսավորումը և կհայտարարենք նոր մրցույթ: Գործող պայմանագրով մենք ունենք մոտավորապես 500 000 լարի: Հիմա կոնկրետ տարածքներ նշելն իմաստ չունի, քանի որ ասֆալտ արտադրող գործարանները չեն գործարկվի փոքրածավալ աշխատանքների համար: Բացի այդ, դեռ շատ վաղ է», — ասում է Ախալքալաքի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, ճարտարապետության և տարածքային պլանավորման ծառայության պետ Արա Մովսիսյանը:

Poser Yama - 1

Ինչ վերաբերում է նոր գծանշումներին, ապա Արա Մովսիսյանը կոնկրետ պատասխան չտվեց, բայց խոստացավ, որ կփորձեն թարմացնել դրանք։

Նախորդ տարվա սկզբին Ախալքալաքի ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներն իրականացնելու էլեկտրոնային մրցույթը շահել էր «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը՝ 1 350 000 լարիի չափով։ Մրցույթը հայտարարվել էր միանգամից երկու տարվա համար՝ 450 000 լարի՝ 2025 թվականի, իսկ 900 000 լարի՝ 2026 թվականի համար։ Պայմանագրի համաձայն՝ բոլոր աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 2026 թվականի նոյեմբերի 30-ը։

Ճանապարհների վատ վիճակը մնում է Ախալքալաքի և որոշ գյուղերի հիմնական խնդիրներից մեկը: Այս խնդիրը տարեցտարի ավելի ու ավելի արդիական է դառնում։ Փոսերը պարբերաբար հայտնվում են՝ անկախ նրանից, թե երբ է ճանապարհը վերանորոգվել։ Նույնիսկ այն փողոցներում, որոնք ամբողջությամբ ասֆալտապատվել էին ընդամենը 2-3 տարի առաջ, փոսեր են առաջանում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝