նորություններ 20 Մարտի, 2026 • World Happiness Report 2026. Վրաստանն ամենադժբախտ նախկին ԽՍՀՄ  երկրների շարքում է

2026 թվականի Համաշխարհային երջանկության (World Happiness Report 2026) զեկույցում Վրաստանը 147 երկրների շարքում զբաղեցրել է 91-րդ տեղը՝ ըստ իրենց բնակիչների երջանկության մակարդակի։

Վրաստանը մի քանի տարի շարունակ պահպանել է նույն դիրքը ինդեքսում՝ մնալով ամենադժբախտ երկրներից մեկը։

Վարկանիշում Վրաստանի հարևաններն են Լաոսը (92-րդ տեղ) և Հոնկոնգը (91-րդ տեղ)։ Նախկին Խորհրդային Միության երկրներից Վրաստանն առաջ է Ադրբեջանից (102-րդ տեղ) և Ուկրաինայից (111-րդ տեղ), բայց զիջում է Լիտվային (28-րդ տեղ), Էստոնիային (46-րդ տեղ), Ղազախստանին (33-րդ տեղ), Լատվիային (48-րդ տեղ), Ուզբեկստանին (53-րդ տեղ), Ռուսաստանին (79-րդ տեղ), Ղրղզստանին (66-րդ տեղ), Մոլդովային (77-րդ տեղ) և Հայաստանին (89-րդ տեղ)։ Վրաստանի հարևան Թուրքիան 94-րդ տեղում է։

Ֆինլանդիան իններորդ տարին անընդմեջ զբաղեցնում է առաջին տեղը։

Աշխարհի 10 ամենաերջանիկ երկրներն են՝

1. Ֆինլանդիա
2. Իսլանդիա
3. Դանիա
4. Կոստա Ռիկա
5. Շվեցիա
6. Նորվեգիա
7. Նիդեռլանդներ
8. Իսրայել
9. Լյուքսեմբուրգ
10. Շվեյցարիա

Աֆղանստանը կրկին ճանաչվել է որպես ամենադժբախտ երկիրը։ Սիեռա Լեոնեն և Մալավին նույնպես ցուցակի վերջին հորիզոնականներում են։

Ինչպե՞ս է չափվում երջանկությանը

Երջանկության համաշխարհային զեկույցը (World Happiness Report) հրապարակվում է ամեն տարի՝ մարտի 20-ին նշվող Երջանկության միջազգային օրը։ Ուսումնասիրությունը պատրաստվում է Օքսֆորդի համալսարանի բարեկեցության ուսումնասիրության կենտրոնի փորձագետների կողմից՝ Gallup-ի հետ համատեղ և ՄԱԿ-ի աջակցությամբ։ Այն հիմնված է տարբեր երկրների բնակիչների շրջանում իրենց կյանքից գոհունակության վերաբերյալ հարցումների վրա։

Վարկանիշը հաշվի է առնում այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են եկամտի մակարդակը, սոցիալական աջակցության հասանելիությունը, առողջությունը, անձնական ազատությունը, ուրիշներին օգնելու պատրաստակամությունը և կոռուպցիայի ընկալումը։

Հարցման մասնակիցներին խնդրվել է գնահատել իրենց կյանքը տասը բալանոց սանդղակով՝ 0-ից (ամենավատ հնարավոր կյանքը) մինչև 10-ը (լավագույնը)։ Երկրների վերջնական գնահատականները հիմնված են վերջին երեք տարիների ընթացքում այս գնահատականների միջինի վրա։

Այս հրատարակության մեջ հեղինակները կենտրոնացել են թվային միջավայրի դերի վրա բարեկեցության մեջ։ Մասնավորապես, նրանք ուսումնասիրել են, թե ինչպես են սոցիալական ցանցերը և առցանց հաղորդակցությունն ազդում կյանքից գոհունակության վրա, հատկապես երիտասարդների շրջանում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝