նորություններ 20 Մարտի, 2026 • Սամցխե֊Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդությունը ցավակցություն է հայտնել Իլիա II-ի մահվան կապակցությամբ

Սամցխե֊Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդության հոգևոր դասը ցավակցական ուղերձ է հղել Վրաց Ուղղափառ Եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Երանաշնորհ Իլիա Երկրորդի մահվան կապակցությամբ։

«Սամցխե֊Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդության հոգևոր դասը` Առաջնորդական Փոխանորդ Տ. Նշան վրդ. Հմայակյանի գլխավորությամբ, պաշտոնեությունն ու հավատավոր ժողովուրդը ցավակցում են Վրաց Ուղղափառ Եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Երանաշնորհ Իլիա Երկրորդի մահվան կապակցությամբ։ Թող Ամենակարող Տերը սփոփի և հոգու մխիթարություն պարգևի Վրաց Ուղղափառ Սուրբ Եկեղեցու ողջ հոգևոր դասին ու բարեկամ վրաց ժողովրդին»_ ասվում է ցավակցական ուղերձում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝