նորություններ 19 Մարտի, 2026 • Ախալքալաքի արոտավայրերը վարձակալության նպատակով աճուրդի կհանվեն

Ախալքալաքի մունիցիպալիտետում որպես արոտավայր օգտագործվող մունիցիպալ հողերի վարձակալության ժամկետը լրացել է 2025 թվականի վերջին, ու այս տարի իշխանություններն այս տարածքների վարձակալումը, նոր պայմանագրեր կնքելու նպատակով, կհանեն էլեկտրոնային աճուրդի։

2026 թվականին մունիցիպալիտետը նախատեսում է նոր պայմանագրեր կնքել վարձակալների հետ։

Արոտավայրերի վարձակալությունն իրականացվում է Auction.ge հարթակում՝ առցանց աճուրդի միջոցով։

Մեկնարկային գինը մեկ հեկտարի համար 20 լարի է սեզոնի համար, սակայն աճուրդի ընթացքում գինը կարող է բարձրանալ։ Արոտավայրերը վարձակալության են տրվում երկու տարի ժամկետով։ Մունիցիպալիտետն ունի 86 853.37 հեկտար արոտավայր։ Չնայած արոտավայրերի նշանակալի տարածքին, ֆերմերների կարծիքով, մունիցիպալիտետում արոտավայրերի պակաս է զգացվում։

Տեղացի ֆերմերներին, անասունների արածեցման և խոտհունձի համար, հողատարածքները տրամադրվում են անվճար։

Քաղաքապետարանի տվյալների համաձայն, արոտավայրերի բաշխումն ըստ տարածքային միավորների այսպիսին է.

  • Ախալքալաք՝ 169 հա
  • Ազավրեթ ՝ 4318,75 հա
  • Ալաստան՝ 4378 հեկտար
  • Արագվա՝ 6217,5 հա
  • Բարալեթ ՝ 8118 հա
  • Վաչիան՝ 5039,13 հա
  • Գոգաշեն՝ 1839 հա
  • Կումուրդո՝ 3535 հա
  • Դիլիսկա՝ 3932 հա
  • Զակ՝ 6398 հա
  • Կարծախ՝ 6523 հա
  • Կարտիկամ՝ 7812 հեկտար
  • Կոթելիա ՝ 1660 հա
  • Կաջո՝ 5619 հա
  • Հոկամ ՝ 3685,87 հա
  • Պտենա՝ 1226 հա
  • Սուլդա՝ 6334 հա
  • Տուրցխ՝ 698 հեկտար
  • Խավեթ՝ 2652 հա
  • Խանդո՝ 1966 հա
  • Խոսպիո՝ 3302 հա
  • Չունչխա՝ 1431,25 հա

Արոտավայրերի վարձակալությունից ստացված բոլոր եկամուտները մտնում են մունիցիպալ բյուջե։

Արոտավայրերի տարածքները դեռևս աճուրդի չեն հանվել, սակայն արոտավայրեր վարձակալել ցանկացողները կարող են արդեն հայտեր ներկայացնել կոնկրետ հողամասերի համար, որպեսզի դրանք աճուրդի հանվեն։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝