նորություններ 19 Մարտի, 2026 • Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցություն է հայտնել Վրաստանին

Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Բ-ի վախճանման առիթով, հայտնում են Մայր Աթոռից:

Կաթողիկոսը նշել է, որ Իլիա Երկրորդը հավատքի ամրության և հոգևոր առաջնորդության վկան էր. «Նրա հովվապետությունը նշանավորվեց Վրաստանում հոգևոր կյանքի վերազարթոնքով, եկեղեցական կյանքի զորացմամբ և աշխուժացմամբ»։

Ըստ Գարեգին Բ-ի՝ նա դժվար ժամանակներում հաստատուն է պահել Վրաց եկեղեցու առաքելությունը:

Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարքը վախճանվեց 93 տարեկանում:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝