նորություններ 19 Մարտի, 2026 • Մարտի 21-ին և 22-ին շրջաններից Թբիլիսի ուղևորությունը կլինի անվճար

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության կապակցությամբ Թբիլիսիի քաղաքային տրանսպորտը մարտի 21-ին և 22-ին կգործի անվճար։ Անվճար ուղևորություն կապահովվի նաև շրջաններից դեպի Թբիլիսի մեկնել ցանկացողների համար: Այս մասին հայտարարել է Վրաստանի կառավարությունը։

«Նշված որոշումը կայացվել է Ամենայն Վրաց Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի հուղարկավորության կապակցությամբ ստեղծված պետական հանձնաժողովի կողմից։

Հանձնաժողովի որոշման համաձայն՝ «Վրացական երկաթուղիները» նույնպես կապահովեն ուղևորների անվճար երթևեկությունը։

Լրացուցիչ ծառայություններ կկազմակերպվեն ինչպես ավտոմոբիլային, այնպես էլ երկաթուղային տրանսպորտով», — ասվում է հայտարարության մեջ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝