նորություններ 19 Մարտի, 2026 • Աշոտ Սմբատյանը ցավակցություն է հայտնում Իլիա II-ի մահվան կապակցությամբ

Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը ցավակցություն է հայտնում Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի մահվան կապակցությամբ։

«Վրաստանում ՀՀ դեսպանության և անձամբ իմ անունից խորը ցավակցություն եմ հայտնում Վրաց ուղղափառ եկեղեցուն և եղբայրական վրաց ազգին՝ Սրբազնագույն և Երանաշնորհ, Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք, Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս, Բիճվինթայի և Ցխում-Աբխազիայի միտրոպոլիտ Իլիա Երկրորդի մահվան կապակցությամբ։

Եղբայրական վրաց ազգի և, ընդհանուր առմամբ, քրիստոնյա ժողովրդի պատմության մեջ Իլիա II-ը կանմահանա եկեղեցաշինության և ժողովրդին միավորելու առաքելությամբ։ Հոգևոր առաջնորդը իր առաքելության ընթացքում դարձավ ոչ միայն քրիստոնեական հավատքի, այլև վրաց ազգի միասնության, ինքնության պահպանման և ազգերի միջև հանդուրժողականության խորհրդանիշ։ Եվ նրա հորդորները՝ հոգ տանել միմյանց մասին աչքի լույսի պես և չհետաձգել միմյանց հանդեպ սերը վաղվա օրվա համար, կարծում եմ, ոչ միայն կրոնական և ազգային, այլև բոլոր ժամանակների մարդասիրության լավագույն կտակ է դառնալու։ Այս մեծագույն կորստի դժվարին պահին իմ զորակցությունը, մխիթարությունն եմ հայտնում եղբայրական վրաց ժողովրդին և մաղթում տոկունություն և համբերություն», – ասվում է ցավակցական նամակում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝