Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II կհուղարկավորեն կիրակի՝ մարտի 22-ին, Սիոնիի տաճարում։
Վրաց ուղղափառ եկեղեցու Սուրբ սինոդի նիստից հետո այս մասին լրագրողներին հայտնել է եպիսկոպոս Հոբը։
«Հուղարկավորությունը կկատարվի կիրակի օրը՝ Սիոնիի տաճարում, պատրիարքի ցանկության համաձայն։ Նա նման ցանկություն է թողել իր հարազատներին։ Նա դարաշրջանային անձնավորություն է, մեծ ծառայություններ է մատուցել ազգին և երկրին՝ թե՛ հոգևոր, թե՛ նյութական առումով, բոլոր առումներով։ Պատրիարքը սիրո պատրիարք էր։ Չկա մարդ, հատկապես քրիստոնյա, որը չսիրի Նորին Սրբությանը», – ասել է եպիսկոպոս Հոբը։
Իլիա II պատրիարքական նստավայրից կտեղափոխվի Երրորդության տաճար։ Շուտով կսկսվի հոգեհանգստյան կարգը։
Նորին Սրբություն Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II մահացել է մարտի 17-ին՝ 93 տարեկան հասակում։


