նորություններ 18 Մարտի, 2026 • Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը խորը ցավակցություն է հայտնել Իլիա II-ի մահվան կապակցությամբ

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը իր խորին ցավակցությունն է հայտնում Վրաց Ուղղափառ Եկեղեցուն, վրաց ժողովրդին, Վրաստանի ողջ բնակչությանը՝ Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Երկրորդի մահվան կապակցությամբ»,- այս մասին ասվում է Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի ցավակցական ուղերձում։

Ինչպես նշում է Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանն իր ցավակցությունում, Իլիա Երկրորդի անունը հավերժ կմնա՝ որպես ազգի Հոգևոր Հայր և վրաց ժողովրդի փրկության խորհրդանիշ:

«Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդի կյանքի ողջ ընթացքը, նվիրումն իր Եկեղեցուն, հոգևոր ծառայությանը, իր ժողովրդին և համայն մարդկությանը անջնջելի տառերով գրվեց հոգևոր կյանքի պատմության էջերում: Նրա անունը հավերժ կմնա՝ որպես ազգի Հոգևոր Հայր և վրաց ժողովրդի փրկության խորհրդանիշ: Վիրահայոց թեմը ՝ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի առաջնորդությամբ աղոթում է առ Աստված` Իր երկնային լույսին արժանացնելու ննջեցյալի հոգին: Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյան
Վիրահայոց թեմի առաջնորդ»,- ասվում է ցավակցական ուղերձում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝