Աշխարհում նավթի ռեկորդային բարձր գների ֆոնին, Վրաստանում վառելիքի գները շարունակում են աճել: Վերջին շաբաթվա ընթացքում բենզինի գները բարձրացել են ևս 10-20 թեթրիով, իսկ դիզելային վառելիքի գները՝ 5-32 թեթրիով:
Վառելիքի որոշ ներմուծողների և մանրածախ վաճառողների կայքերում հրապարակված գների արխիվները թույլ են տալիս հետևել վառելիքի արժեքին, այդ թվում՝ որ ցանցերում, որքանով և երբ են գները փոխվել:
Վառելիքի գները բենզալցակայանների ցանցերում.
Gulf լցակայաններում վառելիքի գները փոխվել են մարտի 12-ին և այսօր նույնպես՝ մարտի 9-ի բարձրացումից հետո: Ընդհանուր առմամբ, վերջին շաբաթվա ընթացքում գները բարձրացել են 20-32 թեթրիով: Արդյունքում, Gulf լցակայաններում վառելիքի գներն այսօր հետևյալն են՝
G-Force Super՝ 3.73 լարի, թանկացել է 20 թեթրիով,
G-Force Premium՝ 3.33 լարի, թանկացել է 20 թեթրիով,
G-Force Euro Regular՝ 3.19 լարի, թանկացել է 20 թեթրիով,
Euro Regular՝ 3.17 թեթրի, թանկացել է 20 թեթրիով,
G-Force Euro Diesel՝ 3.57 լարի, թանկացել է 32 թեթրիով,
Euro Diesel՝ 3.47 լարի, վ է 32 թեթրիով:
Wissol բենզալցակայանների ցանցում բոլոր տեսակի վառելիքի գները վերջին անգամ թարմացվել են հունվարի 14-ին։ Սակայն, ցանցում վառելիքի գները նույնպես բարձրացել են անցյալ շաբաթվա սկզբին՝ մարտի 10-ին։ Գնային արխիվի համաձայն, վառելիքի գները վերջին շաբաթվա ընթացքում բարձրացել են 15-25 թեթրիով՝ կախված տեսակից։ Այս լցակայանների ցանցում վառելիքի գները ներկայումս հետևյալն են՝
Eco Super՝ 3.69 լարի, թանկացել է 15 թեթրիով,
Eco Premium՝ 3.27 լարի, թանկացել է 15 թեթրիով,
Eco Diesel՝ 3.48 լարի, թանկացել է 25 թեթրիով,
Euro Diesel՝ 3.43 լարի, թանկացել է 25 թեթրիով,
Euro Regular՝ 3.12 լարի, թակացելէ 15 թեթրիով,
Diesel Energy՝ 3.38 լարի, թանկացել է 25 թեթրի;
Նշենք, որ այլ ապրանքանիշային բենզալցակայանների ցանցեր գնեի աճին, ինչպիսիք են Socar-ը, Lukoil-ը, Rompetrol-ը և Portal-ը, չենք կարողանում հետևել կայքերում, սակայն վերջին շաբաթվա ընթացքում այս ցանցերում բենզինի և դիզելային վառելիքի գները բարձրացել են։
Rompetrol ցանցում վառելիքն այժմ հասանելի է հետևյալ գներով՝
Efix Super՝ 3.65 լարի, թանկացել է 6 թեթրիով,
Efix Euro Premium՝ 3.25 լարի, թանկացել է 10 թեթրիով,
Euro Regular՝ 3.12 լարի, թանկացել է 8 թեթրիով,
Efix Euro Diesel՝ 3.30 լարի, թանկացել է 15 թեթրիով,
Euro Diesel՝ 3.25 լարի, թանկացել է 15 թեթրիով:
Socar բենզալցակայանների ցանցը վառելիք է առաջարկում հետևյալ գներով՝
Nano Super՝ 3.64 լարի, թանկացել է 13 թեթրիով,
Nano Premium՝ 3.20 լարի, թանկացել է 5 թեթրիով,
Nano Euro Regular՝ 3.04 լարի, թանկացել է 13 թեթրիով,
Euro 5 Diesel՝ 3.20 լարի, թանկացել է 11 թեթրիով,
Nano Euro 5 Diesel՝ 3.35 լարի, թանկացել է 27 թեթրիով:
Lukoil ապրանքանիշի բենզալցակայանների ցանցում կարող եք բենզին և դիզելային վառելիք ձեռք բերել հետևյալ գներով՝
Euro Super՝ 3.50 լարի, թանկացել է 10 թեթրիով,
Premium Avangard՝ 3.20 լարի, թանկացել է 10 թեթրիով,
Euro Regular՝ 3.05 լարի, թանկացել է 1 թեթրիով,
Euro Diesel՝ 3.30 լարի, թանկացել է 20 թեթրիով:
Գները հրապարակված են bizzone.info կայքում:



