«Galt and Taggart» գյուղատնտեսական վերջին ուսումնասիրության համաձայն՝ Վրաստանում մեկ շնչի հաշվով մսի սպառումը 2016 թվականի 37 կիլոգրամից 2024 թվականին աճել է մինչև՝ 51 կիլոգրամ:
Ուսումնասիրության համաձայն, տնտեսական աճին զուգընթաց աճում է ավելի բարձր արժեք ունեցող ապրանքների, այդ թվում՝ մսի, կաթնամթերքի և վերամշակված սննդամթերքի պահանջարկը։
«2016 թվականից մինչև 2024 թվականն մեկ շնչի հաշվով մսի սպառումը 37 կիլոգրամից աճել է մինչև 51 կիլոգրամ, նույն ժամանակահատվածում կաթնամթերքի սպառումը տատանվել է մեկ շնչի հաշվով 173-ից 206 կիլոգրամի, իսկ մրգերի սպառումը՝ 62-ից 66 կիլոգրամի սահմաններում»։
«Ինչ վերաբերում է ցորենին, ապա նույն հաշվետու ժամանակահատվածում այդ ցուցանիշը նվազել է՝ տատանվելով 126-ից մինչև 114 կիլոգրամ։ Բանջարեղենի սպառումը նույնպես նվազել է՝ մեկ շնչի հաշվով 2016 թվականի 112 կիլոգրամից, 2024 թվականին հասել է 108 կիլոգրամի»,-նշվում է ուսումնասիրության մեջ։
Աղբյուրը՝ bpn.ge



