նորություններ 17 Մարտի, 2026 • «Քրեական աշխարհի» հետ կապ ունենալու համար շուրջ 80 անձ է ձերբակալվել. լրատվամիջոցներ

Տարածված տեղեկության համաձայն՝ Աջարիայում, Խելվաչաուրիի մունիցիպալիտետի Շարաբիձեեբի գյուղում իրականացված հատուկ գործողության արդյունքում, «քրեական աշխարհի» հետ կապ ունենալու մեղադրանքով ձերբակալվել է շուրջ 80 մարդ։

«Ինտերպրեսնյուս»-ի փոխանցմամբ՝ հատուկ գործողության ընթացքում վնասվածք է ստացել 75-ամյա մի կին, որը տեղափոխվել է Բաթումիի միջազգային համալսարանական կլինիկա։ Ենթադրվում է, որ նա ձերբակալվածներից մեկի մայրն է։

Տեղի բնակիչներից մեկը հայտնել է, որ երկու անձ, ովքեր հանդիսանում են եղբայրներ, մինչ ձերբակալվելը վնասվածքներ են հասցրել իրենց։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝