Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության աշխատակիցները, նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ, վերջին օրերին ձեռնարկված միջոցառումների արդյունքում Վրաստանից արտաքսել են 78 օտարերկրյա քաղաքացիների։ Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։
Գործակալության տվյալներով՝ գործող օրենսդրության համաձայն, արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։
«Միգրացիայի վարչության կողմից ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել են Ադրբեջանի, Բելառուսի, Գերմանիայի, Եգիպտոսի, Զիմբաբվեի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Եմենի, Հնդկաստանի, Կոնգոյի, Նիգերիայի, Ռուսաստանի, Հարավային Աֆրիկայի, Հայաստանի, Ղրղզստանի և Չինաստանի 78 քաղաքացիներ»,–ասվում է Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։



