Առողջական վիճակի վատթարացման պատճառով Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ը տեղափոխվել է Կովկասյան բժշկական կենտրոն: Պատրիարքը գտնվում է բժիշկների հսկողության տակ։
Հասանելի տեղեկությունների համաձայն՝ Իլիա II-ի վիճակը վատացել է երեկ երեկոյան: Առողջապահության նախարարի և բժիշկների խոսքով՝ նա անցել է հետազոտություններ և բոլոր անհրաժեշտ բժշկական միջամտությունները։
«Բժիշկները արել են ամեն ինչ՝ հիվանդի անվտանգությունն ապահովելու համար: Հաշվի առնելով նրա տարիքը և մնացած բոլոր գործոնները՝ իրավիճակը հեշտ չէ: Հիվանդն այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, և ձեռնարկվում են դիտարկումներ և բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ ապահովելու համար, որ բոլոր կենսական պարամետրերը հնարավորինս արագ ապահովվեն: Իհարկե, դիտարկումները կշարունակվեն»,–ասել է առողջապահության նախարարը։
Բժշկի խոսքով՝ պատրիարքի վիճակը ներկայումս կայուն է, չնայած այն մնում է ուշադրության արժանի։
«Հիվանդը ընդունվել է ստամոքսից մեծ արյունահոսությամբ: Նրան ենթարկել են համապատասխան բժշկական ախտորոշիչ միջամտությունների: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նրա վիճակը ծանր է, հեմոդինամիկան անկայուն է»,–ասել է բժիշկը։



