նորություններ 16 Մարտի, 2026 • Շրջանային հեռուստատեսության գոյատևումը սոցցանցերի դարաշրջանում

Սոցիալական մեդիայի և առցանց մեդիայի դարաշրջանում շրջանային հեռուստատեսության համար գնալով դժվարանում է գոյատևելը: Վերջին տարիներին Վրաստանում փակվել է չորս հեռուստաալիք, որոնցից երկուսը՝ Սամցխե-Ջավախեթիում: Ախալքալաքի ATV-12 հեռուստաընկերությունը շարունակում է գործել, սակայն նրա գոյությունն ուղղակիորեն կախված է մունիցիպալիտետի բյուջեի ֆինանսավորումից:

Վերջին տարիներին առցանց մեդիան և սոցիալական ցանցերը կտրուկ նվազեցրել են հեռուստատեսության հեղինակությունը: Վրաստանում փակված չորս հեռուստաալիքներից երկուսը գործում էին Սամցխե-Ջավախեթիում: Դա պայմանավորված էր օրենսդրությամբ և նախկինում հեռուստաալիքներին աջակցող դրամաշնորհների կրճատմամբ: Սակայն մարզային հեռուստաընկերությունները նախկինում էլ են ֆինանսական խնդիրների բախվել, և որոշները ստիպված են օգտվել տեղական բյուջեի ֆինանսավորումից: Այդպես է վարվել նաև Ախալքալաքի ATV-12 հեռուստաընկերությունը:

ATV - 1

Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեն Ախալքալաքում հեռուստատեսային հեռարձակումը ֆինանսավորում է ավելի քան 10 տարի։ Օրինակ՝ ֆինանսավորման չափը 2015 թվականին կազմել է 5000 լարի, իսկ 2025 թվականին՝ 45000 լարի։

Փետրվարի 20-ին Ախալքալաքի ATV-12 հեռուստաընկերությունը հաղթեց Ախալքալաքի քաղաքապետարանի կողմից փետրվարի 10-ին երկրորդ անգամ հայտարարված էլեկտրոնային մրցույթում։ Մրցույթի պայմանները սահմանափակում էին մասնակիցների թիվը, քանի որ հեռուստաընկերությունը պետք է ունենա հեռարձակման թույլտվություն Սամցխե-Ջավախեթիում, մասնավորապես՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի տարածքում, ունենա մետրիկ կամ դեցիմետրիկ հաճախականություններով հեռարձակելու թույլտվություն (համապատասխան փաստաթղթերով) և ունենա իր սեփական սոցիալական ցանցերի էջերն ու հարթակները։ Մունիցիպալիտետին վերաբերող նյութերը, որոնք տրամադրվել են պատվիրատուի կողմից կամ պատրաստվել են կապալառուի կողմից, պետք է հեռարձակվեն փրայմ-թայմի ընթացքում։

ATV - 1

ATV-12-ը, իջեցնելով գինը, շահել է մրցույթը 44 855.99 լարիով (սկզբնական մրցույթային արժեքը եղել է 44,987 լարի):

Առանց այս ֆինանսական «օգնության» հեռուստաալիքը պարզապես կփակվեր, քանի որ Վրաստանում ընդհանուր առմամբ, և մասնավորապես Ախալքալաքի մունիցիպալիտետում գովազդի շուկան բավականին սահմանափակ է: Ավելին, այսօր կան ավելի շատ անվճար և արդյունավետ գովազդային հարթակներ, քան կար դեռ 10 տարի առաջ:

8 marta vertikalni - 1

ATV-12-ը հիմնադրվել է 2001 թվականին հինգ հիմնադիրների կողմից: Հինգ հիմնադիրնեից մեկը հեռուստաալիքի ներկայիս տնօրեն Վալիկ Քթոյանն է: Մի ժամանակ հեռուստաալիքը ծաղկում էր՝ ունենալով բազմաթիվ լրագրողներ և ծրագրեր: Ժամանակի ընթացքում ֆինանսավորումը նվազեց, և կադրերը գնացին: «Internews Վրաստանը» օգնել է հեռուստաալիքի հիմնադրման հարցում: Ինչպես հիշում է Վալիկ Քթոյանը, առաջին խոշոր դրամաշնորհն օգտագործվել է սարքավորումներ գնելու համար: Հեռուստաալիքը դեռևս օգտագործում է 2001-2003 թվականներին գնված տեխնիկան: Նրա խոսքով՝ բյուջեն ծածկում է միայն աշխատավարձերը, բայց տեխնիկան թարմացնելու համար գումար չկա:

«Օրինակ, մեզ նոր միքշեր է պետք, թվային։ Մոտավոր գինը 6-7 հազար ԱՄՆ դոլար է։ Մենք չենք կարող սարքավորումներ գնել, դա բացառված է։ Գովազդ չկա։ Ախալքալաքում միշտ էլ կադրերի պակաս է եղել։ Եթե մեկ աշխատակից հեռանում է, քիչ հավանական է, որ մենք փոխարինող գտնենք։ Հեռուստատեսության նորմալ աշխատանքի համար, չնայած սա բարդ հարց է, մեզ 60-70 հազար լարի է պետք։ Իսկ տեղական ինքնակառավարումն իր ունեցած գումարից ավելին չի հատկացնում, չնայած այն հանգամանքին, որ մենք հեռուստադիտողներին տեղեկատվություն ենք տրամադրում իրենց մասին։ Այժմ մեզ մոտ 7-8 մարդ է աշխատում։ Միայն աշխատավարձի վրա ամսական ծախսում ենք 3000-3500 լարի։ Վերջին անգամ նախագծային դրամաշնորհ ենք ստացել 10-15 տարի առաջ։ Դա վերջին անգամն էր, երբ մենք սարքավորումներ ենք գնել։ Օրինակ՝ հեռակառավարվող միկրոֆոնը փչացել է, և Ախալքալաքի պայմաններում մենք նույնիսկ չենք կարող այն վերանորոգել։ Ոչ ոք չկա, ով դա կանի։ Միկրոֆոնը մոտավորապես 500 դոլար արժի», — ասում է ATV-12-ի տնօրեն Վալիկ Քթոյանը։

ATV - 1

ATV-12-ը տարիների ընթացքում մի քանի անգամ փոխել է հասցեն։ Այժմ հեռուստաալիքն ունի իր սեփական շենքը, մեկ սենյակ, որտեղ տեղավորված է ամբողջ թիմը, և մեկ սենյակ, որը պետք է վերանորոգվի և վերածվի ստուդիայի, սակայն դրա համար միջոցներ չկան։

Ախալքալաքի մունիցիպալ բյուջեի հաստատման գործընթացի ժամանակ պատգամավորներն առաջարկել են վերանայել ֆինանսավորումը՝ համարելով, որ ներկայիս գումարը բավարար չէ հեռուստաալիքի բնականոն գործունեության համար, որն այժմ բախվում է կադրային, ֆինանսական և տեխնիկական խնդիրների, ինչպես նաև տարածքի հետ կապված խնդիրների։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝