Jnews-ը հայտարարում է լրագրողի թափուր հաստիքի մասին։ Դիմել կարող են բարձրագույն կրթություն ունեցող անձինք՝ հումանիտար գիտությունների ոլորտում։
Հիմնական պահանջներ են՝
• Բարձրագույն կրթություն,
• Հայերենի կամ ռուսերենի իմացությունը պարտադիր է, վրացերենի իմացությունը՝ ցանկալի։
Պահանջվող հմտություններ են՝
• Հաղորդակցման հմտություններ,
• Թիմում աշխատելու ունակություն,
• Ճկունություն։
Աշխատանքի ընդունման պայմաններ՝
• Հարցազրույցն անցած թեկնածուները կանցնեն մեկամսյա ստաժավորում՝ որոշելու համար, արդյոք նրանք կարող են աշխատել, որպես լրագրող։
Եթե Դուք ցանկանում եք միանալ մի թիմին, որն աշխատում է տեղեկատվության միջոցով բոլորի համար կյանքը բարելավելու ուղղությամբ, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ և ուղարկել Ձեր մոտիվացիոն նամակը և CV-ն՝ jnews.ge@gmail.com էլ.հասցեով։