նորություններ 16 Մարտի, 2026 • Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Շրջակա միջավայրի պաշտպանության ազգային գործակալությունը հրապարակում է տեղեկատվություն Վրաստանում առաջիկա օրերին սպասվող եղանակի մասին։

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ մարտի 17-ին Վրաստանի որոշ շրջաններում անձրևոտ եղանակը կպահպանվի, իսկ մարտի 18-19-ին սպասվում է համեմատաբար տաք և հիմնականում առանց տեղումների եղանակ։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) մարտի 17-ին որոշ շրջաններում սպասվում է ձյուն, իսկ մարտի 18-19-ին՝ հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը ջերմաստիճանը կլինի +7-ից +9 աստիճան։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) մարտի 17-ին որոշ շրջաններում սպասվում է անձրև, իսկ մարտի 18-19-ին՝ հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կտատանվի +12-ից +14 աստիճանի սահմաններում։

Թբիլիսիում սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կկազմի +14-ից, +16 աստիճան։

Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) մարտի 17-ին որոշ շրջաններում սպասվում է անձրև, իսկ մարտի 18-19-ին՝ հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +16, +18 աստիճան։

Արևմտյան Վրաստանի ցածրադիր շրջաններում (Զեստափոնի, Քութայիսի, Սամտրեդիա, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) մարտի 17-ին որոշ շրջաններում սպասվում է անձրև, իսկ մարտի 18-ից 19-ը կշարունակվի առանց տեղումների եղանակը: Մարտի 19-ին որոշ շրջաններում կփչի ուժեղ արևելյան քամի: Ցերեկային ժամերին ջերմաստիճանը կբարձրանա մինչև +20-ից +22 աստիճան:

Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Ճիաթուրա, Սաչխերե, Խուլո, Ռիկոթի լեռնանցք) մարտի 19-ին որոշ շրջաններում կփչի ուժեղ արևելյան քամի: Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +16-ից +18 աստիճան: Տեղումներ չեն սպասվում։

Արևմտյան Վրաստանի բարձր լեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) մարտի 17-ին որոշ շրջաններում սպասվում է ձյուն, սակայն մարտի 18-ից 19-ին տեղումներ չեն սպասվում: Մարտի 19-ին որոշ շրջաններում կփչի ուժեղ արևելյան քամի: Ցերեկային ժամերին ջերմաստիճանը կբարձրանա մինչև +12-ից +14 աստիճան:

Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մարնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) մարտի 17-ին որոշ շրջաններում սպասվում է անձրև, իսկ մարտի 18-ին և 19-ին՝ հիմնականում կլինի առանց տեղումների եղանակ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +15-ից +17 աստիճան։

Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Կվարելի, Ախմետա, Դեդոպլիցղարո) մարտի 17-ին որոշ շրջաններում սպասվում է անձրև, իսկ մարտի 18-ին և 19-ին՝ հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +15-ից +17 աստիճան։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝