նորություններ 14 Մարտի, 2026 • Ում են պատկանում ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող 10 խոշորագույն ընկերությունները

Ներկայացնում ենք այն ընկերությունների սեփականատերերին, որոնք 2026 թվականի հունվարին ընդգրկված էին ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող ամենախոշոր 10 ընկերությունների շարքում։ Տեղեկությունը հրապարակել է BusinessPressNews-ը։

«Caucasus Autoimport» ընկերությունն առևտրային ռեգիստրում գրանցվել է 2004 թվականին։ Բաժնետոմսերի 27,9%-ը պատկանում է Լևան Սուրգուլաձեին, 34,875%-ը՝ Գիորգի Սուրգուլաձեին, 27,225%-ը՝ Գիորգի Գուլաշվիլիին, իսկ մնացած 10%-ը՝ Դավիթ Գուլաշվիլիին։

«Bi Tu Bi» ընկերությունն առևտրային ռեգիստրում գրանցվել է 2017 թվականին։ Ըստ տվյալների՝ ընկերության բաժնետոմսերի 100%-ը պատկանում է Նինո Գվելեսիանիին, իսկ տնօրենի պաշտոնը զբաղեցնում է Գիորգի Շալամբերիձեն։

«Toyota Caucasus» ՍՊԸ-ն առևտրային ռեգիստրում գրանցվել է 2006 թվականին։ Ընկերության բաժնետոմսերն ամբողջությամբ պատկանում են Toyota Tsusho Corporation ընկերությանը։ Տնօրենի պաշտոնը զբաղեցնում է Ճապոնիայի քաղաքացի Տոշինարի Սակաբեն։

«Carsindigo GE» ՍՊԸ-ն առևտրային ռեգիստրում գրանցվել է 2024 թվականին։ Ընկերության բաժնետոմսերի ամբողջական սեփականատերը Գիորգի Բեչվայան է, որը նաև զբաղեցնում է տնօրենի պաշտոնը։

«LT» ՍՊԸ-ի սեփականատերը «Sarda Georgia» ՍՊԸ-ն է։ Վերջինիս բաժնետոմսերն ամբողջությամբ պատկանում են Շվեյցարիայի քաղաքացի Ռաուֆ Խալիլովին։ «LT» ՍՊԸ-ն շուկայում գործում է 2017 թվականից։

«Tegeta Premium Vehicles» ՍՊԸ-ն առևտրային ռեգիստրում գրանցվել է 2010 թվականին։ Ընկերության բաժնետոմսերն ամբողջությամբ պատկանում են Tegeta Motors ընկերությանը, որի 98,78%-ը պատկանում է «TGM Group» ՍՊԸ-ին, իսկ 1,22%-ը՝ Թեմուր Կոխոձեին։

«Toyota Center Tegeta» ՍՊԸ-ն գործում է շուկայում 2013 թվականից։ Ընկերության բաժնետոմսերն ամբողջությամբ պատկանում են «Tegeta Motors»-ին։

«GT Motors» ՍՊԸ-ն ռեգիստրում գրանցվել է 2007 թվականին։ Ընկերության բաժնետոմսերն ամբողջությամբ պատկանում են «GT Group» ՍՊԸ-ին։ Վերջինիս բաժնետերերն են՝ Գիորգի Գվելեսիանի (33,3%), Գիորգի Թավդիշվիլի (33,3%) և Թեմուր Ուստիաշվիլի (33,3%)։

«Global Auto Import» ընկերությունը հիմնադրվել է 2020 թվականին։ Ընկերության սեփականատերը Միխայիլ Զղուդաձեն է, որը նաև զբաղեցնում է տնօրենի պաշտոնը։

«Caucasus Motors» ՍՊԸ-ն գործում է շուկայում 2011 թվականից։ Ընկերության տնօրենն է Գիորգի Ամաշուկելին։ Բաժնետոմսերի սեփականատերը «Iberia Business Group» ՍՊԸ-ն է։ Վերջինս պատկանում է «IBG Holding» ՍՊԸ-ին, որի բաժնետերերն են՝

Թամար Գվազավա — 15%

«Solemart» ՍՊԸ — 5%

Դավիթ Ֆերաձե — 35%

Դավիթ Խեչիկաշվիլի — 40%

Սնեժանա Կոտովա (Ռուսաստանի և Վրաստանի քաղաքացի) — 5%

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝