նորություններ 13 Մարտի, 2026 • Հուլիսի 1-ից կարգելվի պլաստիկ շշով ըմպելիքների վաճառքը

2026 թվականի հուլիսի 1-ից հանրային սննդի օբյեկտներին կարգելվի սպառողներին ըմպելիք վաճառել պլաստիկ շշերով, իսկ հաջորդ տարվա փետրվարի 1-ից կարգելվի նաև ըմպելիքների պլաստիկ շշերով արտադրությունը։

Տեղեկությունը տարածել է Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունը։

Ըստ նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության.

  • 2026 թվականի հուլիսի 1-ից կարգելվի «հանրային սննդի օբյեկտներին սպառողին պլաստիկ շշերով ըմպելիքի մատուցումը»,
  • 2027 թվականի փետրվարի 1-ից կարգելվի «ըմպելիքների պլաստիկ շշերով արտադրությունը (բացառությամբ արտահանման նպատակով), ներկրումն ու շուկայում տեղադրումը»:

Ըմպելիքների պլաստիկ շշերով արտադրությունը թույլատրելի է միայն այն դեպքում, եթե արտադրողը դա վաճառելու է երկրի սահմաններից դուրս, իսկ դրանց ներկրումն արտերկրից արգելվում է։

Ապակե շշերով ըմպելիքները, որոնք, ամենայն հավանականությամբ, կփոխարինեն պլաստիկ շշերի զանգվածային սպառմանը, սովորաբար ավելի թանկ են։ Հետևաբար, արգելքների ուժի մեջ մտնելուց հետո հավանական է, որ նույն ծավալի ըմպելիքները կթանկանան։

Ներկայումս խորհրդարանական հանձնաժողովն արդեն երկրորդ ամիսն է փորձում է պարզել, թե ինչու են վրացական սուպերմարկետներում ապրանքներն ավելի թանկ, քան եվրոպական շուկայում է, որքան է կազմում ընկերությունների շահույթը, և արդյոք գոյություն ունեն կարտելային համաձայնություններ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝