նորություններ 12 Մարտի, 2026 • Ախալքալաքի Զակ գյուղում տեղադրվեց մեծ խաչ

Երեկ՝ մարտի 11-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Զակ գյուղում տեղի ունեցավ խաչի բացման և օրհնության արարողություն։

Այս գաղափարի նախաձեռնողներն ու իրականացնողները հենց գյուղի բնակիչներն էին։ Զակ գյուղում քաղաքապետի ներկայացուցիչ Ռոման Սնխչյանի խոսքով, խաչի տեղադրման համար միջոցները հավաքել է ամբողջ գյուղը, ով ինչքան կարողացել է նվիրաբերել է։ Մետաղյա խաչի վրա ծախսվել է մոտ 60 000 լարի։ Խաչը պատրաստել է Զակ գյուղի բնակիչներից մեկը։

zak6

Մեծ մետաղյա խաչը տեղադրվել է գյուղի մոտ գտնվող փոքրիկ բլրի վրա։

Բացման արարողությանը ներկա էին տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, գյուղի բնակիչներ և հյուրեր։

Կարմիր ժապավենը կտրեցին Զակ գյուղի եկեղեցու կնքահայր Կարապետ Յորդանյանը և Զակ գյուղում քաղաքապետի ներկայացուցիչ Ռոման Սնխչյանը։

zak2

Խաչը օրհնեց քահանա Տեր Դավիթ Կյուրեղյանը։

zak7

Հանդիսավոր արարողությունը վարեց Մանվել Օքրոյանը։

zak4

Խաչի օրհնությունից հետո բլրի վրա, որտեղ տեղադրվել էր բեմ, տեղի ունեցավ համերգ: Ելույթ ունեցան «Ջավախք» համույթը, աշուղական դպրոցի սաները և աշուղ Ալիք Ջավախքը: Միջոցառմանը ելույթ ունեցավ նաև Հայաստանից հրավիրված ազգագրական երգերի երգահան և երգիչ Խաչիկ Արենցին:

xach zak

zak3

xaxhzak

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝