նորություններ 12 Մարտի, 2026 • Հայաստանը և Ադրբեջանը կապող մայրուղու կառուցման համար հողերի էքսպրոպրիացիա է հայտարարվել

Վրաստանի Էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանին կապող Ռուսթավի-Սադախլո և Ռուսթավի-Կարմիր կամուրջ մայրուղու շինարարության համար հողերի լրացուցիչ էքսպրոպրիացիա (ունեզրկում) է հայտարարել։ Էքսպրոպրիացիայի մասին նախարարի հրամանը հրապարակվել է «Օրենսդրական սուրհանդակ»-ում։ Ըստ հրամանի` հիմնականում նախատեսվում է Մառնեուլիի մունիցիպալիտետում հողերի հետգնում։

Նմանատիպ հրամաններ Էկոնոմիկայի նախարարությունն արձակել էր նաև 2024 թվականին, 2025 թվականի սեպտեմբերին և մայիսին, որոնց միջոցով նախագծի իրականացման համար անհրաժեշտ հողերը պետությունը հետգնում էր արել հարկադիր կարգով։

Նոր հրամանի համաձայն՝ տեղի կունենա 1737 քառակուսի մետր և 1457 քառակուսի մետր մակերեսով հողատարածքների հարկադիր հետգնում։

Ըստ օրենքի՝ էքսպրոպրիացիայի դեպքում սեփականության զրկումը հնարավոր է միայն արդարացի և նախնական փոխհատուցման հիման վրա։ Եթե կողմերը չհամաձայնեն փոխհատուցման չափի շուրջ, վեճը կլուծվի դատարանում։

Հայաստանի և Ադրբեջանի հետ կապող նոր մայրուղին սկսվելու է Ռուսթավի քաղաքից և կառուցվելու է դեպի Կարմիր կամուրջ ու Սադախլո։ Նախագծի հետ կապված միջազգային մրցույթն արդեն հայտարարված է։

Նախագծի համաձայն՝ ընդհանուր առմամբ կկառուցվի 61.3 կմ երկարությամբ, չորսգոտիանի, արտաքին լուսավորության համակարգով ապահովված բետոնե արագընթաց ճանապարհ՝ 26 կամուրջներով և 11 տրանսպորտային հանգույցներով, որտեղ պահպանված կլինեն միջազգային ճանապարհային անվտանգության բոլոր անհրաժեշտ պահանջները։

Նոր մայրուղու շինարարությունը ֆինանսավորում է EIB-ն (Եվրոպական ներդրումային բանկ)՝ 250 միլիոն եվրո վարկով։

Նախագծի մրցույթը հայտարարվել էր դեռևս 2024 թվականի օգոստոսին, սակայն 2026 թվականի փետրվարին Ճանապարհների դեպարտամենտը ցածր մրցակցության պատճառով որոշեց դադարեցնել։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝