նորություններ 12 Մարտի, 2026 • Փաշինյանը Եվրախորհրդարանում բարեխոսել է Վրաստանի համար

«Եվրոպական միությանը Հայաստանի ինտեգրվելու ճանապարհին այս պահի ամենամեծ խնդիրը հանդիսանում է Եվրամիության և Վրաստանի միջև քաղաքական երկխոսության սառեցված վիճակն»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վրաստանը մեզ համար ճանապարհ է դեպի Եվրոպական միություն, մենք Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքն ընդունեցինք այն բանից հետո, երբ Վրաստանը Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ ստացավ: Սա Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարը դարձրեց շոշափելի: Եվ մեր ակնկալիքն ու խնդրանքն է, որ Եվրամիություն-Վրաստան կառուցողական գործընթացը զարգանա: Դա Հայաստանի համար նույնքան կարևոր է, որքան Վրաստանի համար»,- Եվրոպական խորհրդարանում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Բրյուսելը Թբիլսիի հետ երկխոսությունը սառեցրել է Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո: Արևմտյան երկրները Վրաստանին մեղադրում են ժողովրդավարության էական հետընթացի համար:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝