նորություններ 11 Մարտի, 2026 • Միջինքը և Գաթայի փառատոնը Կուլիկամ գյուղում

Այսօր՝ մարտի 11-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշում է Միջինքը (Մեծ Պահքի կեսը): Ավանդաբար, այդ օրն Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում անցկացվում էր «Հայկական Գաթայի փառատոնը», սակայն այս տարի փառատոնը չի կայացել: Միջինքը՝ ուղեկցվող Գաթայի փառատոնով, նշվել է Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերում: Jnews-ը այցելել է Կուլիկամ գյուղ:

Գեղեցիկ զարդարված, կարմրաթուշ գաթաներով սեղանները՝ թե՛ պահքային, թե՛ ոչ պահքային, ուղեկցվում էին հայկական պարերով. ավելի քան 10 տարի այսպես է նշվել Մեծ պահքի կեսը Ախալքալաքում: Միջինքը հայկական գաթայի փառատոնի ուղեկցմամբ նշելու նախաձեռնությունը, որը սկսվել է 2011 թվականին, դարձել է Ջավախքում ամենասիրված ավանդույթներից մեկը: Այդ ժամանակվանից ի վեր տոնակատարությունը չեղարկվել է միայն կորոնավիրուսի համավարակի ժամանակ։

Այս տարի փոխառաջնորդն որոշել է չանցկացնել Գաթայի փառատոնը Ախալքալաքում, չնայած այս տոնակատարությունը նշվում է ամբողջ Վրաստանում և գրավում է զբոսաշրջիկների և այլ ազգությունների բնակիչների: Jnews-ը դեռևս չի կարողացել ստանալ այս որոշման պատճառի մասին տեղեկություն փոխառաջնորդից, քանի որ նա տեղում չէր:

Mijinq - 1

Այս տարի ՀԱԵ հոգևորականությունը Միջինքի արարողությունն անցկացրեց Ախալքալաքի մունիցիպալիտետի մի քանի գյուղերում, այդ թվում՝ Կուլիկամ գյուղում: Հավաքվածները հիմնականում գյուղի երիտասարդներն և երեխաներն էին։

Քահանա Նարեկ Տիգրանյանը պատարագը սկսեց աղոթքով, որից հետո ներկաների հետ խոսեց տոնի և Մեծ Պահքի մասին:

Mijinq - 1

Միջինք անունը տրվում է Մեծ պահքը կիսող օրվան, որը տոնական նշանակություն չունի: Միջինք է Մեծ պահքի չորրորդ չորեքշաբթին կամ 24-րդ օրը: Միջինքից սկսած` խաղաղական ժամերգության ընթացքում սկսում են երգել Ստեղի շարականները` հավուր պատշաճի:

Ջավախքում եկեղեցական տոներն ու ծեսերը հաճախ լրացվում են ժողովրդական ավանդույթներով։
Ավանդույթի համաձայն, Միջինքի օրը նշանված աղջիկ կամ որդի ունեցող ընտանիքները անթթխմոր խմորից թխում են պահքի գաթա (բաղարջ՝ քաղցր միջուկով հատուկ հաց):Դրա մեջ դրվում է մետաղադրամ կամ ուլունք և ուղարկվում հարսի կամ փեսայի տուն: Բաղարջը հավասարապես բաժանվում է ընտանիքի անդամների միջև: Ժողովրդական համոզմունքի համաձայն, ում բաժին է հասնում մետաղադրամի կտորը, այդ տարի հաջողությունն իրենն է:

Mijinq - 1

Mijinq - 1

Mijinq - 1

2026 թվականին Մեծ Պահքը հայերի համար սկսվեց փետրվարի 16-ին։ Այն կտևի 48 օր՝ փետրվարի 15-ին նշվող Բուն Բարեկենդանից մինչև Սուրբ Հարության տոնը (Զատիկ), որն այս տարի նշվում է 2026 թվականի ապրիլի 5-ին։ Պահքի նպատակն է քրիստոնյաներին պատրաստել Զատկի տոնակատարությանը։ Այն անցկացվում է երկրպագությամբ, ապաշխարության աղոթքներով և Հիսուս Քրիստոսի մահվան ու հարության հիշատակով։ Պահքի 40 օրերը խորհրդանշում են Քրիստոսի 40-օրյա աղոթքը անապատում՝ ժուժկալության և ապաշխարության շրջան։ Պահքի 40 օրերին հաջորդում է պահքի ևս մեկ շաբաթ՝ Ավագ շաբաթը։ Հետևաբար, Պահքը տևում է ընդհանուր առմամբ 48 օր։ Մեծ Պահքն ավարտվում է Քրիստոսի Սուրբ Հարությամբ։

Mijinq - 1

Mijinq - 1

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝