Մարտի 16-ին Ախալքալաքի շրջանային հիվանդանոցում կանանց համար անվճար բժշկական զննում կանցկացվի, որի նպատակն է վաղ փուլում հայտնաբերել քաղցկեղը ախտանիշներ չունեցողների մոտ։ Սքրինինգները կիրականացվեն բնակչության կոնկրետ խմբերի համար։ Երկար հերթերից խուսափելու համար բուժառուները կարող են նախապես գրանցվել հիվանդանոցում, կամ հետազոտվելու ցանկության մասին տեղեկացնել իրենց թաղային բժշկին կամ բուժքրոջը։
40-ից 70 տարեկան կանանց համար կանցկացվի մամոգրաֆիա
Մամոգրաֆիան կրծքագեղձերի ռենտգեն հետազոտություն է, որն օգտագործվում է կրծքագեղձի քաղցկեղը վաղ փուլերում հայտնաբերելու համար, երբ ուռուցքը դեռևս հնարավոր չի շոշափել։
24-ից 60 տարեկան կանանց համար կանցկացվի սեռական օրգանների քաղցկեղի անվճար զննում
Սեռական օրգանների չարորակ ուռուցքների սկրինինգը ներառում է մի շարք ախտորոշիչ միջամտություններ, որոնք ուղղված են քաղցկեղի վաղ փուլերում հայտնաբերմանը, երբ բուժումն առավել արդյունավետ է։
Բժիշկները խրախուսում են հանրությանն օգտվել այս անվճար սկրինինգի հնարավորությունից, քանի որ չարորակ ուռուցքների վաղ փուլում հայտնաբերումը մեծացնում է բուժման արդյունավետությունը և այս մահացու հիվանդությունը հաղթահարելու հնարավորությունները:
Սքրինինգն անցկացվում է պետական ծրագրի շրջանակներում և Ախալքալաքի շրջանային հիվանդանոցի բազայի վրա։



