նորություններ 10 Մարտի, 2026 • ՃՏՊ Ախալքալաքում. հոսպիտալացվել է երեխա

Այսօր՝ մարտի 10-ին, երեկոյան, նախկին 15-րդ զինվորական ավանի մոտ 5-ամյա տղան գլուխը հարվածել է մեքենայի հայելուն, երբ փորձել է ճանապարհն անցնել։ Երեխան հոսպիտալացվել է ուղեղի ցնցումով, նրա վիճակը նորմալ է։

Դեպքը տեղի է ունեցել երեկոյան, երբ գյուղական մանկապարտեզներից երեխաներին տեղափոխել են քաղաք։ Երեխաները տրանսպորտից իջել են Աղմաշենեբելի փողոցի նախկին 15-րդ զինվորական ավանի մոտ։ Երեխաներին դիմավորում են ծնողները կամ հարազատները։ Ականատեսների խոսքով՝ երեխան փորձել է անցնել ճանապարհը և բախվել մեքենային։

Երեխային տեղափոխել են հիվանդանոց։ Ինչպես մեզ հաջողվեց ճշտել հիվանդանոցից՝ երեխան թեթև ուղեղի ցնցում է ստացել և նա իրեն այժմ լավ է զգում, բայց հիվանդանոցում կմնա ևս 2-3 օր։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝