Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության աշխատակիցները, նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ, վերջին օրերին ձեռնարկված միջոցառումների արդյունքում Վրաստանից արտաքսել են 74 օտարերկրյա քաղաքացու։
Միգրացիայի վարչության կողմից ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել է Ադրբեջանի, Բելառուսի, Եգիպտոսի, Թուրքմենստանի, Հնդկաստանի, Հորդանանի, Նիգերիայի, Ռուսաստանի, Հայաստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Չեխիայի, Չինաստանի և Թուրքիայի ընդհանուր առմամբ 74 քաղաքացի։
Ըստ գործող օրենսդրության՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։
Այս մասին հաղորդում է Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։



