նորություններ 10 Մարտի, 2026 • Ախալքալաքի նախկին թիվ 1 զինվորական ավանում բացվեց «Օջախ» մշակութային կենտրոնը

Երեկ՝ մարտի 9-ին, նախկին թիվ 1 զինվորական ավանի տարածքում բացվեց «Օջախ» մշակութային կենտրոնը։ Կենտրոնը բացեց «Վաչիան» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Նասլեթ Քեյանը։ Կենտրոնում կսովորեցնեն ոչ միայն պար, այլև կլինեն տարբեր խմբակներ։ Կենտրոնը այցելուների համար կբացվի ապրիլի 1-ին։

ojax naslet1

«Օջախ» կենտրոնի բացմանը ներկա էին Ախալքալաքի մունիցիպալիտետի տեղական իշխանության ներկայացուցիչներ, Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների մշակութի ներկայացուցիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, հյուրեր և պարուսույցի սաները։

ojax naslet4

Քեյանների ընտանիքը հանդիսավոր կերպով կտրեց կենտրոնի կարմիր ժապավենը։ Սուրբ Խաչ եկեղեցու քահանա Տեր Նարեկ Տիգրանյանը շնորհավորեց Քեյանին կենտրոնի բացման կապակցությամբ, և առաջարկեց բացման արարողությունը սկսել Տերունական աղոթքով։

ojax naslet2

Նասլեթին շնորհավորեցին նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, Ախալքալաքի և Նինոծմինդայի մշակույթի ներկայացուցիչները և հրավիրված հյուրերը: Նրանք նշեցին Նասլեթ Քեյանի նվաճումները և մաղթեցին կենտրոնին բարգավաճում:

Աշուղ Ալիք Ջավախքը, շնորհավորելով Նասլեթին, նշեց, որ Նասլեթը մի ժամանակ իր աշակերտն էր ու այժմ ուրախ է տեսնել, որ նա բացում իր սեփական կենտրոնը:

naslet

«Նասլեթը հայտնի է ոչ միայն Ջավախքում, այլև նրա սահմաններից դուրս: Եվ այսօր նա բացում է իր սեփական կենտրոնը: Աստված տա, որ այս «Օջախը» բարգավաճի, որ այստեղից սերեն արժանի երեխաներ, և որ կենտրոնը ծառայի այս ավանի բոլոր երեխաներին», — ասաց Աշուղ Ալիք Ջավախքը:

Այնուհետև նա կատարեց իր հայտնի «Իմ Ջավախք» երգից մի քառյակ։

Նասլեթը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր եկել էին այս առանձնահատուկ օրը իր հետ կիսելու։ Նա ասաց, որ վաղուց էր երազում իր սեփական կենտրոնը բացելու մասին։ Քանի որ նախկին զինվորական ավանում բացակայում է երեխաների և երիտասարդների համար նախատեսված որևէ ժամանցի վայրեր, որոշվեց նման կենտրոն բացել հենց այստեղ։

naslett

«Ես վաղուց էի երազում ունենալ իմ սեփական փոքրիկ անկյունը։ Մենք երկար մտածեցինք անվան շուրջ և ընտրեցինք «Օջախ» անվանումը։ Մենք որոշեցինք, որ դա ճիշտ է, քանի որ մեր երկու ազգությունների ներկայացուցիչները նույն իմաստն են տալիս այս բառին։ Մենք ուզում էինք ստեղծել մի փոքրիկ կենտրոն։ Կենտրոնը կոչվում է «Օջախ», քանի որ օջախները խտրականություն չեն դնում ազգությունների միջև, մեր դռները բաց են բոլորի համար», — նշեց Նասլեթը։

ojax naslet3
«Օջախ» կենտրոնը հագեցած է անհրաժեշտ ամեն ինչով՝ դահլիճ, հանդերձարան, լուսավորություն, երաժշտական սարքավորումներ և ջեռուցում։

naslet1

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝