Մարտի 4-ից 8-ը Բաթումիում անցկացվեց մինչև 15 տարեկանների (U15) բռնցքամարտի առաջնությունը, որին մասնակցեցին նաև Ախալքալաքի մարզիկները։ Բռնցքամարտիկները գրավեցին առաջին և մրցանակային հորիզոնականներ։
Առաջնությանը մասնակցում են 2012-2013 թվականներին ծնված պատանի բռնցքամարտիկներ։ Ախալքալաքից առաջնությանը մասնակցեցին ինը մասնակից։ Մարզիկները գրանցեցին հետևյալ արդյունքները.
- Պողոս Չեչելյան (54 կգ)՝ 1-ին տեղ
- Գիորգի Գոգոլաձե (48 կգ)՝ 1-ին տեղ
- Նոդար Օհանջանյան (46 կգ)՝ 2-րդ տեղ
- Յուրա Շարոյան (50 կգ)՝ 3-րդ տեղ
- Սերգեյ Փոյրազյան (44 կգ)՝ 3-րդ տեղ
- Սարգիս Սահարյան (54 կգ)՝ 3-րդ
Ախալքալաքի խմբում ընդգրկված էին չորս տարբեր մարզիչների՝ Գագիկ Էլիզբարյանի, Ատոմ Էլիզբարյանի, Աղասի Էլիզբարյանի և Վենետիկ Ղազարյանի սաները։ Առաջնությանը մարզիկների հետ ներկա են գտնվել նաև Գագիկ Էլիզբարյանը և Ատոմ Էլիզբարյանը։