նորություններ 8 Մարտի, 2026 • Թբիլիսիում մեծ քանակությամբ թմրանյութ է առգրավվել. ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի

Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության վարչության աշխատակիցները ձերբակալել են 1999 թվականին ծնված Ադրբեջանի Հանրապետության քաղաքացու՝ թմրանյութերի ապօրինի ձեռքբերման, պահպանման և վաճառքին նպաստելու մեղադրանքով, հաղորդում է Ներքին գործերի նախարարությունը։

«Պարեկային տեսուչները մեղադրյալին կանգնեցրել են ստուգման համար, երբ նա տեղաշարժվում էր Թբիլիսիում: Շ.Հ.-ի անձնական խուզարկության ժամանակ իրավապահ մարմինների աշխատակիցները որպես ապացույց առգրավել են վաճառքի համար պատրաստված տարբեր տեսակի թմրանյութերի, «մեթամֆետամինի» և «կոկաինի» 28 փաթեթ:

Մեղադրյալի ժամանակավոր բնակարանում իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից կատարված խուզարկության արդյունքում առգրավվել է նաև առանձնապես մեծ քանակությամբ տարբեր տեսակի թմրանյութեր և հոգեմետ նյութեր:

Հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 260-րդ և 260-4-րդ հոդվածներով, որոնք նախատեսում են մինչև 12 տարի կամ ցմահ ազատազրկում», – ասվում է ՆԳՆ-ի հայտարարության մեջ:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝