նորություններ 8 Մարտի, 2026 • ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի բարձր մակարդակի պատվիրակությունը մարտի 8-ից 10-ը կայցելի Վրաստան

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի բարձր մակարդակի պատվիրակությունը մարտի 8-ից 10-ը կայցելի Վրաստան։

Այս մասին հայտնել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի մամուլի ծառայությունը։

Ըստ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի՝ պատվիրակությունը կգլխավորի վեհաժողովի նախագահ Պերե Ժոան Պոնս Սամպիետրոն։ Պատվիրակության կազմում են նաև՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ և Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լուիս Գրասան (Պորտուգալիա), քաղաքական հարցերի և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Եվրոսիմա Պեյովիչը (Չեռնոգորիա), ժողովրդավարության, մարդու իրավունքների և մարդասիրական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Քրիստին Բլոուերը (Մեծ Բրիտանիա) և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելան։

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, այցը թույլ կտա ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի անդամներին շփվել և կարծիքներ փոխանակել իրենց վրացի գործընկերների հետ վերջին քաղաքական զարգացումների և ժողովրդավարության, անվտանգության և տարածաշրջանային կայունության հետ կապված հարցերի շուրջ։

«Խորհրդարանականները կհանդիպեն քաղաքական գործիչների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների լայն շրջանակի հետ՝ քննարկելու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի և Վրաստանի ապագա համագործակցությունը»,–ասվում է հայտարարության մեջ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝