Իրանի նախագահ Մասուդ Ֆեզեշյանը ներողություն է խնդրել հարևան երկրներից Իրանի կողմից իրականացված հարձակումների համար՝ ասելով, որ Իրանը չի հարձակվի իր հարևանների վրա, «եթե նրանք առաջինը չհարձակվեն»։
«Ես անհրաժեշտ եմ համարում ներողություն խնդրել հարձակման ենթարկված հարևան երկրներից։ Մենք մտադիր չենք ներխուժել հարևան երկրներ»,–ասել է Ֆեզեշյանը։
Իրանի նախագահը նշել է, որ Իսրայելին կամ Միացյալ Նահանգներին աջակցելը «պատվի և ազատության ուղին չէ»։
Այնուամենայնիվ, Ֆեզեշյանը նշել է, որ Իրանը չի հանձնվի, և որ նրա զինվորականները կշարունակեն հակահարված տալ Իսրայելին։
«Իրանը երբեք չի հանձնվի, նրանք մեր անվերապահ հանձնման երազանքները կտանեն գերեզման», – ասել է Մասուդ Ֆեզեշյանը։



