Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա երկրորդական ճանապարհի 94-րդ կմ-ից մինչև 146-րդ կմ-ը (Փարվանայի լեռնանցքից մինչև Նինոծմինդա) հատվածում վերականգնվել է ուղևորատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը, իսկ կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը սահմանափակ է։
Այս մասին հայտնել է Վրաստանի ճանապարհային վարչությունը։
Ինչ վերաբերվում է 1 կմ – 94 կմ (Կոդա-Այազմա) հատվածին, ապա մայրուղու այդ հատվածում երթևեկությունը սահմանափակ է։



