նորություններ 6 Մարտի, 2026 • Եղանակը Վրաստանում մարտի 7-ից 9-ը

Վրաստանի որոշ շրջաններում մարտի 7-9-ը կպահպանվի պարբերաբար անձրևոտ եղանակ, հաղորդում է շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) որոշ տեղերում սպասվում է ձյուն: Օդի ջերմաստիճանը օրվա ընթացքում կլինի -2, -4 աստիճան։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) որոշ տեղերում սպասվում է ձյուն: Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +4, +6 աստիճան:

Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ մարտի 7-ին Թբիլիսիում կդիտվի հիմնականում չոր եղանակ, իսկ մարտի 8-ից 9-ը սպասվում է թույլ անձրև և քամի։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կկազմի +9, +11 աստիճան։

Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) սպասվում է պարբերաբար անձրևոտ եղանակ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կկազմի +9, +11 աստիճան։

Արևմտյան Վրաստանի ցածրադիր շրջաններում (Զեստափոնի, Քութայիսի, Սամտրեդիա, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) սպասվում է պարբերաբար անձրևոտ եղանակ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կկազմի +8, +10 աստիճան։

Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Ճիաթուրա, Սաչխերե, Խուլո, Ռիկոթի լեռնանցք) ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կկազմի +6, +8 աստիճան։

Արևմտյան Վրաստանի բարձր լեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) ժամանակ առ ժամանակ սպասվում են ձյան տեղումներ: Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի -1, +1 աստիճան:

Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մարնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) որոշ տեղերում սպասվում են տեղումներ: Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +8, +10 աստիճան:

Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Կվարելի, Ախմետա, Դեդոպլիցղարո) որոշ տեղերում սպասվում են տեղումներ: Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +9, +11 աստիճան:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝