նորություններ 6 Մարտի, 2026 • Փարվանայի լեռնանցքը փակ է

Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի հաղորդմամբ՝ Փարվանայի լեռնանցքում տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է։

«Բարդ օդերևութաբանական պայմանների (սահմանափակ տեսանելիություն և ձնաբուք) պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը ժամանակավորապես արգելված է միջպետական՝ ​​Կոդա-Փարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոմայրուղու 94 կմ -110 կմ (Փարվանայի լեռնանցք) հատվածում։

Նույն ավտոմայրուղու 110 կմ -146 կմ հատվածում արգելված է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է։

Մայրուղու 1 կմ — 94 կմ (Կոդա-Այազմա) հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է»,—ասված է հաղորդագրության մեջ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝