նորություններ 5 Մարտի, 2026 • Իրանական անօդաչու թռչող սարքը հարվածել է Ադրբեջանին

Իրանից արձակված հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ադրբեջանի Նախիջևանի մարզի օդանավակայանին, Reuters-ին հայտնել է Ադրբեջանի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը։

Աղբյուրը նշել է, որ միջադեպը հրդեհի պատճառ է դարձել՝ հավելելով, որ շուտով պաշտոնական հայտարարություն կտարածվի։ Դեռևս պարզ չէ, թե քանի հրթիռ և անօդաչու թռչող սարք է հարվածել տարածքին։ Աղբյուրի տրամադրած տեսանյութում երևում է սև ծուխ, որը բարձրանում է Նախիջևանի միջազգային օդանավակայանի տերմինալից, որը գտնվում է Իրանի սահմանից մոտավորապես 10 կիլոմետր հեռավորության վրա։

Ադրբեջանական լրատվամիջոցները նույնպես հաղորդել են հարվածի մասին: Ադրբեջանն իրավունք ունի ձեռնարկել համապատասխան պատասխան միջոցներ, հայտարարել է Բաքուն Նախիջևանի վրա Իրանի հարվածից հետո: Մեկ անօդաչու թռչող սարք բախվել է օդանավակայանի տերմինալի շենքին, իսկ մյուսը՝ Շեքերաբադ գյուղի դպրոցի մոտ:

Իրանը դեռևս չի մեկնաբանել այս տեղեկությունները։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝