նորություններ 4 Մարտի, 2026 • Սաուդյան Արաբիայից նույնպես կիրականացվի հատուկ չվերթ Վրաստանի քաղաքացիների համար

Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ստեղծված իրավիճակի պատճառով, հաշվի առնելով մի շարք երկրների օդային տարածքի փակման հետևանքով առաջացած ճանապարհորդության խափանումները, Վրաստանի կառավարության որոշմամբ կիրականացվեն հատուկ չվերթներ այն Վրաստանի քաղաքացիների համար, ում համապատասխան ավիաընկերությունների կողմից Վրաստան վերադարձը ժամանակին հնարավոր չէ,–հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ այսօր, տեղական ժամանակով ժամը 19:00-ին, կիրականացվի չվերթ Ռիադից (Սաուդյան Արաբիա) դեպի Թբիլիսի (Վրաստան)։

«Վրաստան մեկնել ցանկացող Վրաստանի քաղաքացիները կարող են կապ հաստատել համապատասխան դեսպանատների հետ:

Վրաստանի դեսպանատուն Արաբական Միացյալ Էմիրություններում (Աբու Դաբի). Թեժ գիծ (24/7): +971 54 2324 335, Հեռախոս՝ +971 2 553 36 83, Էլ․ հասցե՝ abudhabi.con@mfa.gov.ge։

Վրաստանի դեսպանատուն Կատարի Պետությունում (Դոհա).

Թեժ գիծ (24/7): +974 52 098 071, Հեռախոս՝ +974 44 739 499, Էլ․ հասցե՝ doha.emb@mfa.gov.ge», – ասվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության կողմից տարածված տեղեկատվության մեջ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝