Մարտի 5-ից 7-ը Վրաստանում կպահպանվի համեմատաբար ցուրտ եղանակ, երբեմն՝ տեղումներով։ հ
Հայտնում է Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Արևելյան Վրաստանի բարձրլեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) տեղ-տեղ սպասվում է ձյուն։ Օդի ջերմաստիճանը կլինի -2-ից -4°C։
Արևելյան Վրաստանի բարձրլեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) տեղ-տեղ սպասվում է ձյուն։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +4-ից +6°C:
Մարտի 5-ին Թբիլիսիում հիմնականում կլինի առանց տեղումների եղանակ։ Մարտի 7-ին հնարավոր է թեթև անձրև և քամի։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը՝ +9-ից +11°C։
Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի)՝ սպասվում է կարճատև անձրև։ Օդի ջերմաստիճանը կլինի +9-ից +11°C։
Արևմտյան Վրաստանի ցածրադիր շրջաններում (Զեստափոնի, Քութաիսի, Սամտրեդիա, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի)՝ սպասվում է կարճատև անձրև։ Օդի ջերմաստիճանը կլինի +10-ից +12°C։
Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Ճիաթուրա, Սաչխերե, Խուլո, Ռիկոթիի լեռնանցք)՝ սպասվում են տեղումներ։ Օդի ջերմաստիճանը կլինի +5-ից +7°C։
Արևմտյան Վրաստանի բարձրադիր շրջաններում (Մեստիա, Բախմարո)՝ սպասվում է կարճատև ձյուն։ Օդի ջերմաստիճանը կլինի -1-ից +1°C։
Քարթլիի (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) որոշ շրջաններում սպասվում են տեղումներ: Օդի ջերմաստիճանը կլինի +8-ից +10°C։
Կախեթիի (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Ղվարելի, Ախմետա, Դեդոփլիսծղարո) որոշ շրջաններում սպասվում են տեղումներ: Օդի ջերմաստիճանը կլինի +9-ից +11°C։



