Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ստեղծված իրավիճակի պատճառով այսօր իրականացվեց առաջին հատուկ չվերթ Վրաստանի այն քաղաքացիների համար, որոնց վերադարձը Վրաստան հնարավոր չէր ապահովել համապատասխան ավիաընկերությունների կողմից։ Մասնավորապես, չարտերային չվերթն իրականացվել է Օմանի Սուլթանության մայրաքաղաք Մուսկատից դեպի Թբիլիսի։
Այսօր նաև հատուկ չվերթ կիրականացվի Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքից դեպի Թբիլիսի։
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկատվություն է տարածել հատուկ չվերթների իրականացման վերաբերյալ։ Ինչպես նշված է արտաքին գործերի նախարարության տեղեկատվության մեջ, հաշվի առնելով մի շարք երկրների օդային տարածքի փակման հետևանքով առաջացած ճանապարհորդության խափանումները, Վրաստանի կառավարության որոշմամբ, հատուկ չվերթներ կիրականացվեն Վրաստանի այն քաղաքացիների համար, որոնց Վրաստան վերադարձը հնարավոր չէր ապահովել համապատասխան ավիաընկերությունների կողմից։
Արտգործնախարարության փոխանցմամբ, Վրաստան մեկնել ցանկացող Վրաստանի քաղաքացիները կարող են կապ հաստատել համապատասխան դեսպանատների հետ։



