նորություններ 4 Մարտի, 2026 • Ոստիկանությունն առգրավել է թմրանյութերի առանձնապես մեծ քանակություն

Ներքին գործերի նախարարության Քվեմո Քարթլիի ոստիկանության վարչության Մառնեուլիի շրջանային բաժանմունքի աշխատակիցները ձերբակալել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Վ.Ի.-ին, ծնված 1963 թվականին, թմրանյութերի առանձնապես մեծ քանակությամբ ապօրինի ձեռքբերման և պահպանման մեղադրանքով։ Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։

Գերատեսչության հաղորդմամբ, հետաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի 3-րդ մասով, որը նախատեսում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։

Ինչպես հայտնում է Ներքին գործերի նախարարությունը, մեղադրյալի ժամանակավոր բնակության և օժանդակ շինությունների խուզարկության արդյունքում ոստիկանությունը որպես ապացույց առգրավել է «բուպրենորֆին» թմրամիջոց և «չորացրած մարիխուանա»։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝