Այսօր՝ մարտի 3-ին, հրդեհ է բռնկվել Թբիլիսիի Ճավճավաձեի պողոտայում գտնվող «Լիբերթի» բանկի գլխավոր գրասենյակում։
«Տեղեկության համաձայն՝ հրդեհը բռնկվել է վերելակի հորանում։ Այն հայտնաբերվել և մարվել է «շուտ, արագ և համապատասխան ծառայությունների ժամանակին արձագանքման շնորհիվ»։
Հրդեհը, որի պատճառը դեռևս անհայտ է, մարվել է լուսաբացին։ Բանկի տվյալներով՝ տուժածներ չկան։
Առավոտյան «Լիբերթի» բանկի ֆեյսբուքյան էջում հայտարարություն է հրապարակվել, ըստ որի` հրդեհը հայտնաբերվել է վաղ փուլում և համապատասխան ծառայությունների արագ արձագանքման շնորհիվ չի տարածվել գրասենյակային տարածքների վրա։ Վնասվել է շենքի ձախ կողմի ճակատային մասը։
«Հրդեհը չի տարածվել գրասենյակային տարածքի վրա։ Վնասվել է շենքի ձախ կողմի ճակատային մասը։ Այս տարածքը ֆիզիկապես առանձնացված է շենքի մնացած մասից և սպառնալիք չի ներկայացնում գործունեության համար»։
Բանկի գործունեությունը վտանգված չէ, և ծառայությունները կշարունակվեն անխափան։
Անհրաժեշտության դեպքում մենք անհապաղ կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն հանրությանը», — ասվում է հայտարարության մեջ։



