նորություններ 3 Մարտի, 2026 • ՀՀ վարչապետը այսօր կայցելի Վրաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-ից 4-ը աշխատանքային այցով կլինի Վրաստանում։

Հայ գործընկերոջը կհյուրընկալի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Երկու երկրների վարչապետների դեմ առ դեմ հանդիպումից հետո տեղի կունենա Վրաստան-Հայաստան միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստ՝ Իրակլի Կոբախիձեի և Նիկոլ Փաշինյանի համանախագահությամբ։

Իրակլի Կոբախիձեն և Նիկոլ Փաշինյանը համատեղ հայտարարություններ կանեն լրատվամիջոցների համար։

ՀՀ վարչապետը Վրաստան կայցելի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանի հետ։

Տեղեկատվությունը հրապարակվել է Վրաստանի կառավարության աշխատակազմի կողմից։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝