Ախալքալաքի քաղաքապետարանը քաղաքի բազմահարկ շենքերի տանիքների վերանորոգման համար հայտարարել է չորս էլեկտրոնային մրցույթ։ Բոլոր չորս մրցույթների հայտերի ընդունումը կավարտվի մարտի 6-ին։
2026 թվականին Ախալքալաքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման համար մունիցիպալ բյուջեից հատկացվել է 454 965 լարի։ Համեմատության համար, 2025 թվականին նույն նպատակի համար հատկացվել էր 319 501 լարի։
Փետրվարի 26-ին հայտարարված մրցույթների համաձայն՝ տանիքների վերանորոգման համար նախատեսված են հետևյալ բազմահարկ բնակելի շենքերը`
- Դավիթ Աղմաշենեբելիի 1-ին նրբանցք, թիվ 3 շենք (շինություն №1)՝ 133 250 լարի,
- Դավիթ Աղմաշենեբելիի II նրբանցք, շինություն №2 ՝ 101 664 լարի,
- Նալբանդյան փողոց, թիվ 51 շենք՝ 80 051 լարի,
- Աղմաշենեբելի փողոց, թիվ 4 շենք՝ 104 232 լարի,
Ախալքալաքի քաղաքապետարանի տվյալներով՝ հնարավոր է, որ այս տարի վերանորոգվեն նաև այլ բազմահարկ շենքերի տանիքներ։
«Ներկայումս Ախալքալաքի բազմահարկ շենքերի տանիքների վերանորոգման համար հայտարարվել է չորս մրցույթ։ Այնուամենայնիվ, հնարավոր է, որ մրցույթների ընթացքում խնայված միջոցներով կարողանանք վերանորոգել մեկ այլ շենքի տանիք», — նշեց Ախալքալաքի մունիցիպալիտետի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանը։







