նորություններ 2 Մարտի, 2026 • ՀԿՀ-ն հայտարարում է Ջավախքի ուսանողների համար կրթաթոշակի մրցույթ

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է Ջավախքի ուսանողների համար կրթաթոշակի մրցույթ` 2026-2027 թթ. նոր ուսումնական տարվա համար, դիմորդի ակադեմիական միջին նիշը պետք է լինի առնվազն 100/75 միավոր:

Գնահատականները պետք է համալսարանի կողմից ուղարկվի անմիջապես aef.geo@gmail.com հասցեին: Կրթաթոշակները տրամադրվելու են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի 90%-ի չափով՝ խրախուսելու և աջակցելու Վրաստանում բնակվող հայ երիտասարդությանը։

Մրցույթին մասնակցելու համար հայտերն ընդունվում են միայն առցանց, մարտի 2-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ:

Կարևոր նշում. 0 կուրսի բակալավրիատի և մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողները պետք է ընդունվեն համալսարան՝ դիմելու համար: Ուսանողներից պահանջվում է իրենց առցանց դիմումի մեջ ներբեռնել իրենց համալսարանի ընդունման նամակը մինչև ապրիլի 30-ը, որպեսզի իրենց դիմումը քննարկվի:

Դիմում հայտը կարող եք լրացնել հետևյալ հղումով https://aef.eformsolutions.com/

Մինչ դիմում-հայտ լրացնելը, պետք է ծանոթանալ ՀԿՀ-ի կողմից հովանավորվող համալսարանների և բաժինների ցանկին:

Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարան

  • Ճշգրիտ գիտությունների և բնագիտական գիությունների ֆակուլտետ
  • Հումանիտար գիտությունների ֆակուլտետ
  • Հասարակական-քաղաքական գիտությունների ֆակուլտետ
  • Տնտեսագիտության և բիզնեսի ֆակուլտետ
  • Բժշկության ֆակուլտետ
  • Իրավագիտության ֆակուլտետ
  • Հոգեբանության և մանկավարժության ֆակուլտետ

Իլյայի պետական համալսարան

  • Արվեստագիտության ֆակուլտետ
  • Բնական գիտությունների և բժշկության ֆակուլտետ
  • Բիզնեսի, տեխնոլոգիաների և կրթության ֆակուլտետ
  • Իրավագիտության ֆակուլտետ

Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարան

  • Մանկավարժության, հումանիտար գիտությունների և հասարակական գիտությունների ֆակուլտետ
  • Բիզնեսի կառավարման ֆակուլտետ
  • Իրավագիտության ֆակուլտետ
  • Ճարտարագիտության, գյուղատնտեսության և բնական գիտությունների ֆակուլտետ

Թբիլիսիի պետական բժշկական համալսարան

  • Բժշկություն
  • Ստոմատոլոգիա
  • Դեղագործություն
  • Հանրային առողջություն
  • Վերականգնողական բժշկություն
  • Բուժքույրական բակալավրիատ և մասնագիտական ծրագիր

Կովկասի համալսարան

  • Բիզնեսի Ֆակուլտետ
  • Տեխնոլոգիայի ֆակուլտետ
  • Իրավագիտության ֆակուլտետ
  • Լրագրության ֆակուլտետ
  • Բժշկության և առողջապահության ֆակուլտետ
  • Տնտեսագիտության ֆակուլտետ
  • Կրթության ֆակուլտետ
  • Հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետ
  • Կառավարման ֆակուլտետ
  • Տուրիզմի ֆակուլտետ

Շոթա Ռուսթավելու անվան Բաթումի պետական համալսարան

  • Բիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետ
  • Ճշգրիտ գիտությունների և կրթության ֆակուլտետ
  • Հումանիտար ֆակուլտետ
  • Իրավագիտության և հասարակական գիտությունների ֆակուլտետ
  • Բնական գիտությունների և առողջապահության ֆակուլտետ
  • Տեխնոլոգիայի ֆակուլտետ
  • Տուրիզմի ֆակուլտետ

Վրաստանի տեխնիկական համալսարան

Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝