նորություններ 2 Մարտի, 2026 • Ճանապարհների իրավիճակն Ախալքալաքի մունիցիպալիտետում. Մարտի 2-ի կեսօրի դրությամբ

Մի քանի օր շարունակ առատ ձյուն է տեղում, որը պարբերաբար կաթվածահար է անում Ախալքալաքի մունիցիպալիտետում երթևեկությունը: Տեղական իշխանությունները համակարգում են ձյան մաքրման մշտապես անցկացվող աշխատանքները:

Ախալքալաքի քաղաքապետարանի տվյալներով՝ Խորենիա գյուղ տանող ճանապարհը ներկայումս մաքրվում է: Աշխատանքների ավարտից հետո Ախալքալաք-Կարծախ մայրուղու վրա, որը տանում է դեպի Թուրքիայի հետ սահման, աշխատող տեխնիկան կուղղվի Ալաստան և Կոկիա գյուղերի ուղղությամբ, որտեղ ճանապարհը ծածկված է ձյունով: Մեծ և Փոքր Սամսար գյուղեր տանող ճանապարհը շարունակում է մնալ դժվարանցանելի:

Մյուս ուղղություններով ճանապարհները բաց են, սակայն ձյան և քամու պատճառով դրանք որոշ տեղերում դժվարանցանելի են դառնում:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝